Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

08:08   17 Հունվար 2021    188

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն իշխող կուսակցության 6-րդ համագումարում պաշտոնապես ընտրվել է «Վրացական երազանքի» նախագահ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Կուսակցության համագումարին ներկա մինչեւ 400 պատվիրակները միաձայն պաշտպանել են Կոբախիձեի թեկնածությունը: Ավելի վաղ նա այդ պաշտոնում առաջադրվել էր «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի որոշմամբ:

Կուսակցության նորընտիր ղեկավարը իր խոսքը սկսել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն, ով հունվարի 12-ին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, երախտագիտություն հայտնելով:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Բիձինա Իվանիշվիլիին՝ 2014 թվականից ի վեր ինձ ցուցաբերած վստահության համար»,- ասել է Կոբախիձեն:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել կուսակիցներին՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի նրանց վստահությունը արդարացնելուհամար:

Վրաստանի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, այս շաբաթվա սկզբին հրապարակված նամակում հայտնել է, որ հեռանում է իշխող կուսակցության նախագահի պաշտոնից: Նույն օրը հաստատվել է այս պաշտոնի նոր թեկնածուն: Ավելի ուշ Իվանիշվիլին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում դրականորեն է արտահայտվել Կոբախիձեի մասին՝ անվանելով նրան «շատ տաղանդավոր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրակլի-Կոբախիձե  


Վերնագիրի այլ պիտակները