Բայդենը պետքարտուղարի տեղակալների թեկնածուներ է առաջադրել

08:21   17 Հունվար 2021    223

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտի վետերաններ Ուենդի Շերմանին և Վիկտորիա Նուլանդին առաջադրել է պետքարտուղարի տեղակալների պաշտոններում, գրում է Reuters-ը:

Ունդի Շերմանը առաջադրվել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Բարաք Օբամայի նախագահության տարիներին նա ղեկավարում էր Իրանի հետ բանակցողների թիմը և պետքարտուղարի տեղակալն էր:

Վիկտորիա Նուլանդը կարող է զբաղեցնել պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Նա աշխատել է Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի և Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ երկրների հետ կապված հարցերում գլխավորն էր, ՆԱՏՕ-ում մշտական ​​ներկայացուցիչ և Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի հատուկ ներկայացուցիչ:

Բայդենը առաջադրել է նաև Բրայան Մաքքիոնին` արտաքին քաղաքական հարցերով իր երկարամյա օգնականին, պետքարտուղարի ևս մեկ տեղակալի պաշտոնում։

Իսկ Բոնի Ջենկինսին առաջարկվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները