Վիեննայում խոշորածավալ բողոքի ակցիա է ընթանում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ

09:05   17 Հունվար 2021    143

Վիեննայում իրավապահ մարմինները արգելափակել են ճանապարհները, որպեսզի ապահովեն անվտանգությունը երկրի մայրաքաղաքում անցկացվող խոշորամասշտաբ բողոքի ակցիայի ժամանակ:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», շաբաթօրյա բողոքի ցույցին շուրջ 10 հազար մարդ է մասնակցում: Հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են ծրագրվել Ավստրիայի ողջ տարածքում, որոնցից մի քանիսը՝ Վիեննայում:

Տեղի բնակիչներն իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ: Հանրահավաքն ավստրիացիները սկսել են Հոֆբունգի կայսրեական պալատի մոտից, այնուհետև անցել են Վիեննայի կենտրոնական փողոցներով:

Ոստիկանության աշխատակիցները հետևում են կարգուկանոնի պահպանմանը:

Դեկտեմբերի 26-ից Ավստրիայում երրորդ կոշտ կարանտինն է սահմանվել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Կարանտինը պետք է ավարտվի հունվարի 24-ին, սակայն չի բացառվում, որ իշխանությունները կերկարաձգեն այն:

Համաճարակի ողջ ընթացքում Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել է 392 511 մարդ, որոնցից 7053-ը մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիեննա  


Վերնագիրի այլ պիտակները