Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում

09:55   17 Հունվար 2021    213

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է մի տեղեկատվություն, որը հաստատում է, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի պետական լաբորատորիաներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Պետդեպի կայքում՝ նրա գրավոր հայտարարության մեջ։

«ԱՀԿ-ի քննչական խմբի, որն այս շաբաթ ժամանել է Չինաստան, կենսականորեն կարևոր աշխատանքին օգնելու համար Միացյալ Նահանգների կառավարությունն այսօր նոր տեղեկություններ է տարածում 2019 թվականին Չինաստանի կառավարական լաբորատորիաների գործունեության մասին», – ասված է հայտարարության մեջ:

Պոմպեոն նշել է, որ դեռեւս 2019 թվականի ամռանը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում մի քանի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսի պես մի բանով: Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ չղջիկների ՝ RaTG13 կորոնավիրուսն ավելի քան 96 տոկոսով նույնական է SARS-CoV-19-ին:

Հիշեցնենք, որ աշխարհում համաճարակի սկզբից գրանցվել է 94 մլն հիվանդ, 67 միլիոնն առողջացել է, ավելի քան 2 միլիոնը՝ մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները