Ավելի վաղ երկու ընկերությունների բաժնետերերի բացարձակ մեծամասնությունը հաստատել էր «PSA եւ Fiat Chrysler» ավտոարտադրողների միաձուլման որոշումը:
Միաձուլման արդյունքում ստեղծված Stellantis ընկերությունը վաճառքների ծավալով աշխարհում չորրորդ խոշոր արտադրողն է՝ Volkswagen-ից, Toyota-ից եւ General Motors-ից հետո: Ընկերությունն արտադրում է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Peugeot-ը, Citroёn, Opel-ը, Fiat-ը, Chrysler-ը, Jeep-ը եւ Maserati-ն, եւ ունի ավելի քան 400 000 աշխատակից:
PSA Groupe-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Stellantis-ի բաժնետոմսերը Փարիզի եւ Միլանի ֆոնդային բորսաներում կսկսեն սակարկվել հունվարի 18-ին, իսկ Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ հունվարի 19-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Fiat-Chrysler