Գիտնականները նախազգուշացրել են հնարավոր նոր սառցե շրջանի մասին

10:10   17 Հունվար 2021    224

Քարդիֆի համալսարանի գիտնականները կարծում են, որ Անտարկտիկայում սառցալեռների հալվելը կարող է առաջացնել շղթայական ռեակցիա, ինչի պատճառով Երկրի վրա կարող է սկսվել նոր սառցային շրջան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Daily Mail»-ը:

Հետազոտողները նշել են, որ հալվող սառցալեռները քաղցրահամ ջուրը տեղափոխում են Ատլանտյան օվկիանոս: Այս գործընթացի պատճառով օվկիանոսի շրջապտույտում տեղի են ունենում փոփոխություններ, ինչը մոլորակին սպառնում է կլիմայի նոր սառեցմամբ:

Գիտնականները պարզել են, որ վերջին 1.6 միլիոն տարիներին յուրաքանչյուր սառցային շրջանի սկզբում կապ է եղել սառցալեռների հալման և օվկիանոսների շրջապտույտի միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները