Հայտնի է աշխարհի լավագույն ոչ մեծ քաղաքը

10:52   17 Հունվար 2021    188

Monocle.com ամսագիրը ներկայացրել է համեմատաբար ոչ մեծ քաղաքների վարկանիշը, որոնք կարող են ինչ-որ չափով հետաքրքրել տեղափոխվել ցանկացող մեգապոլիսների բնակիչներին:

Առաջին տեղում հայտնվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքը, որը նախորդ համանման վարկանիշում 9-րդ տեղում էր: Ամսագիրը դա բացատրել է այն հանգամանքով, որ քաղաքային իշխանությունների աջակցությունը օգնել է տեղի ձեռնարկատերերին պահպանել բիզնեսը կարանտինի շրջանում:

Վարկանիշի առաջատարների եռյակում են նաև բելգիական Լևենը և Իտոսիմա քաղաքը Ճապոնիայում:

Ամսագիրը համադրում է այն քաղաքները, որոնցում ապրում է ոչ ավելի, քան 250 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները