Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

12:04   17 Հունվար 2021    370

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ:

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան շտաբի նիստ է անցկացրել։ «Կայացած քննարկման արդյունքներով և հաշվի առնելով առանձին երկրներում համաճարակային իրավիճակը՝ որոշում է ընդունվել վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը փոխադարձ հիմունքներով: 2021 թվականի հունվարի 27-ից ՌԴ-ն կվերսկսի չվերթները Վիետնամի (Մոսկվա-Հանոյ, շաբաթը երկու անգամ), Հնդկաստանի (Մոսկվա-Դելի, շաբաթը երկու անգամ), Ֆինլանդիայի (Մոսկվա-Հելսինկի, շաբաթը երկու անգամ և Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի, շաբաթը երկու անգամ), Կատարի (Մոսկվա-Դոհա, շաբաթը երեք անգամ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները