Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը մեկ վայրկյանում ոչնչացնելու արմատական միջոց

12:26   17 Հունվար 2021    162

Ֆլեշ-թերապիան կօգնի մարդկությանը ձերբազատվել քաղցկեղից ընդամենը մեկ վայրկյանում:

Նոր մեթոդը բացահայտել են Լոզանի համալսարանի հոսպիտալի գիտնականները:

Առաջին պացիենտն արդեն բարեհաջող թերապիա է անցել Շվեյցարիայում: Գիտնականները փորձարկումը սկսել են նոյեմբերին պրոտոնային արագացուցիչի օգնությամբ: Նպատակն է միլիվայրկյաններում ճառագայթահարել չարորակ բջիջները դոզայի ուլտրաբարձր հզորությամբ: Այդ դեպքում կոչնչանա միայն ուռուցքը:

Գիտնականները ֆլեշ-թերապիայի են ենթարկել 75-ամյա տղամարդու, որը տառապում էր քաղցկեղից արդեն 10 տարի: Բուժման ավանդական մեթոդները չէին օգնել: Փորձի համար ընտրել են 3.5 սանտիմետր չափով խոցը, որը եղել է պացիենտի նախաբազկին: Արդեն մի քանի օրից դրա չափերը սկսել են փոքրանալ, իսկ կես տարուց այն ընդհանրապես անհետացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները