Փենսը Բայդենի վարչակազմին կոչ է արել Չինաստանի հետ հարաբերություններում «մշտապես զգոնություն» ցուցաբերել

12:44   17 Հունվար 2021    224

ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը լքելուց առաջ իր վերջին հրապարակային ելույթում Մայք Փենսը նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել «մշտապես զգոնություն» ցուցաբերել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններին, գրում է Fox News-ը։


«Քանի որ ամերիկյան նոր վարչակազմը պատրաստվում է պաշտոն ստանձնել, մենք՝ ամերիկացիներս, պետք է հիշենք, որ ազատության գինը հավերժական զգոնությունն է։ Բաց և ազատ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն անհրաժեշտ է մեր բարգավաճման, մեր անվտանգության և աշխարհում ազատ կենսագործուներության համար»,- ասել է Փենսը:

Փենսի խոսքով՝ Չինաստանը «վճռական է տրամադրված» տարածաշրջանում իր գերիշխանությունը «ռազմական սադրանքների և մահացած դիվանագիտության միջոցով» տարածելու հարցում։

«Ես կոչ եմ անում նոր վարչակազմին ընթանալ միևնույն ուղով և անել այն, ինչ մենք ենք արել՝ դիմակայել չինական ագրեսիային և առևտրային չարաշահումներին»,- որպես փոխնախագահ իր վերջին ելույթում ասել է Փենսը։

Հիշեցնենք, որ Բայդենի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փենս   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները