Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է
Hayatsk.info-ն:
Ըստ նրա, կողմերը պետք է կազմեին ցուցակ. «Ադրբեջանն անմիջապես ցուցակը տրամադրեց, շատ չէին, և գերիները վերադարձան: Հայաստանը ամբողջական եւ անմիջական ցուցակ չի տրամադրել»:
Լավրովն անդրադարձավ նաեւ ռազմական գործողությունների ավարտից հետո զինված խմբի `Հայաստանից Հադրութ մեկնելու խնդրին: Նա ասաց, որ այդ հարցի շուրջ կապի մեջ է իր հայ գործընկերոջ հետ. «Մենք փորձում ենք հստակեցնել վերջնական ցուցակը, այնտեղ կա ավելի քան 62 մարդ»:
Լավրովը նաեւ ասաց, որ Ռուսաստանը փորձում է վերջ դնել գերիների խնդրին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լավրով