«Կարգավիճակի հարցը գիտակցաբար չի ներառվել հայտարարության մեջ». Լավրով

15:11   18 Հունվար 2021    530

Ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գիտակցաբար չի նշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Արտաքին գործերի նախարարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վիճահարույց է, և որոշվել է անտեսել այս հարցը և այն թողնել ապագայի համար:

Նրա խոսքով, այդ հարցին պետք է անդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան:

Լավրովը նաև շեշտել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է խաղաղապահ առաքելությունը, խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է.

«Այս մասին մենք խոսում ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում: Այժմ մենք պատրաստում ենք տրանսպորտային կապի կազմակերպման և մարդասիրական օգնության տրամադրման մանրամասները»:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները