ԱՄՆ-ը Սոմալիից լիովին դուրս է բերել իր զորակազմը

20:01   18 Հունվար 2021    197

Սոմալիից ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը լիովին ավարտված է Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը համապատասխան:

Ուժերի և միջոցների տարահանման համար Սոմալիի ափերի մոտ ստեղծվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խմբավորում, որի մեջ Է մտնում USS Nimitz ավիակիրը: Այն օպերատիվ շրջան Է ժամանել դեկտեմբերի 21-ին: Ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողություններին օժանդակություն է ցույց տվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Makin Island դեսանտային նավը, որտեղ, Somali Guardian պորտալի համաձայն՝ եղել են մի քանի հարյուր հատուկ նշանակության զինվորներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սոմալիում ահաբեկիչների հակազդման գործողությունը մտնում է անվտանգության սոմալիական ուժերի հետ փոխգործակցության նոր փուլ»,- հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամնատարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Քառնսը: Ըստ որում նա հրաժարվել է նրեկայացնել տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի նոր ձևերի որևիցե մանրամասնություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները