ԱՄՆ-ում նկատել են Չինաստանի ակտիվ միջամտությունը ամերիկյան ընտրություններին

21:46   18 Հունվար 2021    205

Չինաստանն ակտիվորեն միջամտել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերին: Իր զեկույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Ինչպես նշել է Ռեթքլիֆը, ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության փորձագետների կողմից արված եզրակացությունները, որոնք զբաղվել են ամերիկյան նախագահական ընտրությունների վրա՝ Պեկինի ազդեցության վերլուծությամբ, բավականաչափ օբյեկտիվ չեն եւ զգալի չափով քաղաքականացվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ազգային հետախուզության տնօրենի խոսքով՝ ԿՀՎ-ի ղեկավարությունն իր փաստաթղթերում միտումնավոր նվազեցրել է ԱՄՆ-ում ընտրական գործընթացի վրա Չինաստանի ազդեցության մակարդակը՝ ճնշում գործադրելով վերլուծաբանների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները