Bloomberg. ԵՄ-ում մտադիր են մինչեւ ամառ պատվաստել մեծահասակ բնակչության առնվազն 70%-ին

08:22   19 Հունվար 2021    145

Եվրամիության իշխանություններն ակնկալում են մինչեւ 2021 թվականի ամառ պատվաստել համայնքի մեծահասակ բնակչության առնվազն 70%-ին:

Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով պատվաստումների ԵՄ նոր ռազմավարության նախագծին, որը Եվրահանձնաժողովը կներկայացնի հունվարի 19-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մինչեւ 2021 թվականի մարտ [ԵՄ] անդամ-երկրները պետք է պատվաստեն բժշկական եւ սոցիալական աշխատողների առնվազն 80%-ին եւ 80-ից բարձր տարիք ունեցող մարդկանց», իսկ «մինչեւ 2021 թվականի ամառ պետք է պատվաստվի մեծահաս բնակչության առնվազն 70%-ը»,- ասվում է փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, ըստ նախագծի, մինչեւ հունվարի վերջը ԵՀ-ն պատրաստվում է ԵՄ անդամ-երկրների հետ համաձայնեցնել պատվաստումների վկայականի կազմման արձանագրությունը, «որը կարող է ճանաչվել եւ օգտագործվել ԵՄ առողջապահական համակարգերում, եւ նաեւ կիրառվել ավելի գլոբալ մակարդակով` ԱՀԿ-ի համաձայնությամբ»: Նման վկայականները կարող են փոխարինել կարանտինին եւ թեստավորման պահանջներին, նշում է Bloomberg-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները