ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 24 միլիոնը

09:26   19 Հունվար 2021    160

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների դեպքերի ընդհանուր թիվը երկուշաբթի գերազանցել է 24 միլիոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Նշվում է, որ Երևանի ժամանակով 23:56-ի դրությամբ՝ Միացյալ Նահանգներում վարակումների թիվը կազմում է 24 018 793, մահացել է 398 307 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակման փաստը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020-ի մարտի 11-ին հայտարարել էր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները