Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 2.9 միլիոնը,ավելի քան 70 հազար մարդ մահացել է

09:39   19 Հունվար 2021    166

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 3736-ով:

Hayatsk.info-ն հայտնում է, որփ այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության կայքէջին:

Նշվում է, որ այսպիսով Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակումների ընդհանուր թիվը 2 914 725:

Բացի դա, հաղորդվում է, որ վերջին 1 օրում Ֆրանսիայում մահացել է կորոնավիրուսային հաստատված հիվանդությամբ 404 մարդ: Ընդհանուր առմամբ՝ վարակված անձանց մահվան ընդհանուր թիվը կազմում է 70 686:

Ավելի վաղ, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտնել է, որ իշխանությունները հունվարի 16-ից երկրում պարետային ժամ են սահմանել, որը կտրևի 15 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները