Սահարայում ձյուն է տեղացել

10:16   19 Հունվար 2021    199

Սահարա անապատում ջերմաստտիճանն իջել է, ձյուն է տեղացել։

Բնության արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։

Աշխարհի ամենախոշոր անապատում հունվարի միջին ջերմաստիճանն ավելի քան 20 աստիճան Ցելսիուս է լինում, սակայն հիմա 0-ից ցածր է։

Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։

Ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահարա  


Վերնագիրի այլ պիտակները