Բելառուսը զրկվել է հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

12:37   19 Հունվար 2021    282

Բելառուսի մայրաքաղաք Մինսկը զրկվել է 2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 18-ին տեղի է ունեցել Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհրդի նիստ, որի ժամանակ էլ քննարկվել է այդ հարցը:

Չնայած նրան, որ որոշում է կայացվել զրկել երկրին խաղի անցկացման իրավունքից, դեռևս պարզ չէ, թե ի վերջո որտեղ կանցկացվեն ԱԱ-2021-ի հանդիպումները:

Հիշեցնենք՝ մրցաշարը, ըստ նախնական պլանի, պետք է անցկացվեր Բելառուսում և Լատվիայում: Մրցույթը պետք է տեղի ունենա մայիսի 21-ից հունիսի 6-ը: Դրանից առաջ Եվրոպան IIHF-ին կոչ էր արել մրցաշարը տեղափոխել Մինսկից՝ Բելառուսում լարված քաղաքական իրավիճակի պատճառով:

Այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF), որի համաձայն՝ Մինսկում աշխարհի առաջնության հանդիպումներ չեն անցկացվի՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող անվտանգության խնդիրների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները