Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի երկու շրջաններում

11:10   19 Հունվար 2021    206

Լույս հունվարի 19-ի գիշերը չորս երկրաշարժ Է տեղի ունեցել Յակուտիայի Ալդանի եւ Ներյունգրինի շրջաններում, որոնցից ամենաուժեղը եղել Է 5 մագնիտուդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Յակուտայի մասնաճյուղի կայքում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի Է ունեցել Ալդանի շրջանում տեղական ժամանակով 03:44-ին:

Հաջորդ երկու ցնցումների մագնիտուդը եղել Է 3,5: Ներյունգրինի շրջաններում գրանցվել Է 3 մագնիտուդով երկրաշարժ: Իր հերթին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Յակուտիայի մամուլի ծառայությունը հաղորդում Է, որ Ալդանի շրջանում երկրակեղեւի տատանումը գրանցվել Է 15 կիլոմետր խորությամբ:

«Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Ալդանի շրջանի Իլլիմախ ավանից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Բնակիչները տեղեկացված են, երկրաշարժը չի զգացվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ բնակելի տների եւ կենսապահովման օբյեկտների ամբողջականությունը չի խախտվել: Բնակչությունից բողոքներ չեն ստացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յակուտիա  


Վերնագիրի այլ պիտակները