«Heathrow»-ն այլևս Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը չէ

11:24   19 Հունվար 2021    153

Լոնդոնյան «Heathrow» օդանավակայանը դուրս է մղվել Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանների վարկանիշի առաջին հորիզոնականից։ Պատճառը կորոնավիրուսային պանդեմիան է։

2020 թվականի արդյունքներով «Heathrow»-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ տեղը զիջելով Ստամբուլի միջազգային նոր օդանավակայանին, որը բացվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Երկրորդ տեղում է Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանը, հայտնում է Bloomberg-ը։

Չորրորդ հորիզոնականում է Ամստերդամի օդանավակայանը, իսկ հնգյակը եզրափակում է մոսկովյան «Շերեմետևոն»։

Heathrow-ի ուղևորահոսքը 2020 թվականին նվազել է 73 տոկոսով՝ 81 մլն-ից դառնալով 22․1 մլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Heathrow  


Վերնագիրի այլ պիտակները