Երեք ամիս թաքնվել է օդանավակայանի արգելված գոտում՝ վախենալով վարակվել կորոնավիրուսով

12:27   19 Հունվար 2021    180

Միացյալ Նահանգներում ոստիկանությունը ձերբակալել է Կալիֆորնիա նահանգի բնակչին, ով երեք ամիս գտնվել է Չիկագոյի օդանավակայանում եւ թաքնվել է օդանավակայանի արգելված գոտում՝ վախենալով վարակվել կորոնավիրուսով իր հայրենի նահանգում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC5 Chicago-ն։

Պարզվել է, որ 36-ամյա Ադիթիա Սինգհը ժամանել է Չիկագո հոկտեմբերի 19-ին եւ այդ օրվանից չի հեռացել «Օ՛Հարա» օդանավակայանից։ Տղամարդուն ձերբակալել են հունվարի 16-ին, երբ աշխատակիցները նրան գտել են ու պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Սինգհը ներկայացրել է մի ժետոն, որը պատկանել է օդանավակայանի աշխատակիցներից մեկին։ Խոստովանել է, որ սնվել է այն սննդով, որն իրեն տվել են ուղեւորները։

Ադիթիա Սինգհի փաստաբանն էլ պարզաբանել է, որ վերջինս բնակվում է Լոս-Անջելեսի մերձակայքում։ Ներկայումս չի աշխատում, չնայած այն բանին, որ ուսանել է հյուրանոցային բիզնես եւ ունի այդ ոլորտում մագիստրոսի կոչում։ Սինգհին մեղադրել են արգելված գոտի անօրինական մուտք գործելու եւ մանր գողություն կատարելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները