ԱԳՆ ղեկավար. «Ադրբեջանական կողմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորություններին»

10:42   19 Հունվար 2021    285

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հունվարի 18-ին ընդունել է Թուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևին, ԹՈՒՐՔՍՈՅ-ի գլխավոր քարտուղար Դյուսեն Քասեինովին և Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևին:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է տվյալ այցի կարևորությունը Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում իրագործված վանդալիզմի ակտերին ծանոթանալու առումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, Ադրբեջանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններին:

Նշվել է, որ ձերբակալված Հայաստանի 62 քաղաքացիները, որոնք ահաբեկչական ակտ իրականացնելու նպատակով Ադրբեջանի տարածք են ուղարկվել նոյեմբերի 10-ից հետո, ռազմագերի չեն և ենթարկվելու են պատասխանատվության՝ Ադրբեջանի օրենքների շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները