Սպասվում է, որ տեսագրությունը կարող է հրապարակվել երեքշաբթի, սակայն ուղերձի թողարկման վերջնական ժամանակը դեռևս հայտնի չէ։
Նշվում է, որ իր ելույթում Թրամփը թվել է նախագահի պաշտոնում իր կարծիքով առավել էական ձեռքբերումները: Ըստ հաղորդման՝ ուղերձում նա նաև խոսել է նոր վարչակազմի մասին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, դրան նախապատրաստվելու և հունվարի 6-ին Կապիտոլիումի հարձակման կապակցությամբ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել:
Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ