Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Չինաստանի Առողջապահության և ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովին (NHFPC): Ըստ տվյալների՝ այն հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևելքում ՝ Իզիլին նահանգում:
«Երկուշաբթի օրը ներքին վարակների նոր էպիկենտրոնը հյուսիսարևելյան Իզիլին նահանգն էր, որտեղ վարակակիրների թվի աճ է գրանցվել: Վերջին մեկ օրվա ընթացքում բացահայտվել է 43 նոր դեպք», - ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի մի քանի մարզերում գրանցվել է համաճարակի տարածման տեմպերի աճ, որի հետևանքով էլ մի շարք արգելափակումների մասին որոշումներ են ընդունվել: Մարդկանց արգելվում է դուրս գալ տնից, իսկ տրանսպորտի աշխատանքը դադարեցված է: Միևնույն ժամանակ իշխանությունը շեշտում է, որ դեպքերի աճին զուգահեռ մահացության ոչ մի դեպք չի գրանցվել:
Համավարակի սկզբից մինչ այժմ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 96 միլիոն դեպք, որոնցից ավելի քան 2 միլիոնը՝ մահվան ելքով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան