Չեմ կարող. Թրամփի փաստաբանը հրաժարվել է իմփիչմենթի գործով պաշտպանել նախագահի շահերը
14:07
19 Հունվար 2021
114
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հերքել է իր այն խոսքերը, թե ինքը կներկայացնի իմփիչմենթի գործով ԱՄՆ նախագահի շահերը:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քանի որ ես ելույթ ունեցա (հունվարի 6-ին կայացած հանրահավաքում, նախքան Կապիտոլիումում անկարգությունները սկսվելը - խմբ.), ես հանդիսանում եմ վկա, և այդպիսով չեմ կարող մասնակցել դատարանում կամ Սենատի պալատում սնցկսցվեղ գործընթացին»,-ասել է Ջուլիանին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախորդ օրը Ջուլիանին հայտարարել է, որ իմփիչմենթի գործով Թրամփի պաշտպանական թիմի մաս է կազմում: