Հիվանդանոցի աշխատակիցը Հնդկաստանում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

14:33   19 Հունվար 2021    123

Հնդկաստանում, Ուտտար-Պրադեշ նահանգի Մորադաբադ քաղաքում, պետական հիվանդանոցի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո։

Մահը վրա է հասել պատվաստումից 24 ժամ անց։ Մասնագետները չեն կարծում, որ մահը վրա է հասել պատվաստումից հետո ի հայտ եկած ուղեկցող երեւույթների պատճառով։ Ներկայումս պարզվում են մահվան պատճառները։

Հարազատները հավաստիացրել են, որ մահացածն իրեն վատ է զգացել դեռ պատվաստվելուց առաջ։ Պաշտոնապես մահվան պատճառ է համարվել «սիրտ-անոթային հիվանդության պատճառով առաջացած կարգիոգեն շոկը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները