Ինչպես հաղորդում է
Hayatsk.info-ն, հանդիպման ժամանակ Մոհամմեդ Իսլամին նշել է, որ Աստարա-Աստարա երկաթգծով հաղորդակցությունն աճել է 25%-ով, ինչը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ցուցիչ է:
Իրանցի նախարարն ընդգծել է ադրբեջանական երկաթուղիների կարևորությունը՝ Հյուսիսի-Հարավ տրանսպորտային միջանցքի ակտիվացման համար:
«Մենք միշտ կարևորել ենք տվյալ միջանցքով բեռնափոխադրումների հոսքի ավելացումը: Քննարկել ենք պետական սահմանին՝ Աստարայի մերձակայքում նոր ավտոտրանսպորտային տերմինալի կառուցման հարցը, որովհետև հին տերմինալի ներուժը սահմանափակ է»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան