Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՀԴԲ-ն իմացել է, երեքշաբթի՝ հունվարի 19-ին, հայտնում է The Washington Post-ը:
«Երկուշաբթի ՀԴԲ-ն մասնավոր կարգով նախազգուշացրեց իրավապահ մարմիններին, որ ծայրահեղ աջ ծայրահեղականները քննարկել են, թե ինչպես ներկայանալ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի սպաների անվան տակ»,- գրում է թերթը՝ հղում կատարելով հետախուզության զեկույցին։
Ծայրահեղականները քարտեզների վրա ուսումնասիրել են նաև Վաշինգտոնի խոցելի կողմերը, ինչը կարող է վկայել Բայդենի երդմնակալությունը խափանելու փորձի մասին:
Նկատենք, որ QAnon դավադրության տեսության կողմնակիցները կարծում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը «գաղտնի պատերազմ» է մղում դեմոկրատական էլիտայի և հոլիվուդյան աստղերի հետ, որոնք իբր զբաղվում են երեխաների սեռական շահագործմամբ և սատանային են երկրպագում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն