Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։
Այսպիսով՝ Լեհաստանում 11 տարում առաջին անգամ օդի ջերմաստիճանն իջել է -28 աստիճանից։ Վարշավայում ցրտից երկաթուղու ռելսերը ճաքել են, ինչը հանգեցրել է հաղորդակցության խաթարման։
Չեխիայի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է -20-ի։
Գերմանիայում և Շվեյցարիայում ձյան առատ տեղումներ են։ Գերմանիայի ճանապարհներից փրկարարները հեռացնում են տապալված ծառերը։ Երկրում ՃՏՊ-ների թիվը զգալիորեն ավելացել է։ Անոմալ տեղումներ են նաև Թուրքիայում։ Ստամբուլում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Եվրոպա