Նավալնին անազատության մեջ կմնա մինչև փետրվարի 15-ը

15:13   19 Հունվար 2021    160

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կմնա անազատության մեջ մինչև փետրվարի 15-ը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Նավալնին դաշնային նշանակության «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հատուկ բլոկում է:

Մոսկվայի հասարակական-դիտորդական հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ ընդդիմադիր գործիչն ասել է, որ հաստատության աշխատակիցների կողմից նրա վրա բարոյական և ֆիզիկական ճնշում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան ոտք դնելուց անմիջապես հետո՝ հենց օդանավակայանում, ձերբակալվել է: Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները