Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Նիդեռլանդների ավիացիոն ընկերության Scramble ինտերնետ-հրատարակությունը:
Դրանց ժամանման ստույգ ամսաթիվն առայժմ անհայտ Է: Սպասվում Է, որ դա տեղի կունենա փետրվարի 7-20-ն ընկած ժամանակաշրջանում:
Ռմբակոծիչները կտեղակայվեն Նորվեգիայի կենտրոնական մասում գտնվող Էռլանի ավիաբազայում, որն ունի 2714 մետր երկարությամբ թռիչքա-վայրԷջքային գոտի և կայանման չորս հրապարակ՝ մեծ ինքնաթիռների համար:
Այժմ այնտեղ բազավորված են Նորվեգիայի Թագավորական օդուժի F-35A Lightning II կործանիչների Էսկադրիլիան և Sea King Mk43B ուղղաթիռների ստորաբաժանումը:
Ինչպես հաղորդել Է ԱՄՆ-ի օդուժը, անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, որոնք բարձրացել են Ալյասկայի ավիաբազայից, 36-ժամյա անվայրԷջք թռիչք են կատարել Հյուսիսային բևեռով դեպի Նորվեգիայի ափեր, որտեղ համատեղ զորավարժություններ են անցկացնել նրա ռազմաօդային ուժերի հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ