Նախարարների կաբինետ. Ղարաբաղը վերականգնելու հարցում նախապատվություն է տրվել թուրքական ընկերություններին

14:52   19 Հունվար 2021    396

«Մենք որոշեցինք, որ մեզ համար ամենալավն ու ամենամոտն է հանդիսանում թուրքական մոդելը՝ հաշվի առնելով մրցույթները կազմակերպելու հարցում այս երկրի հաջողությունը և շինարարության ոլորտում վերջին 20 տարիների հսկայական առաջխաղացումը: Մենք կօգտագործենք նման համակարգը»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, «Անադոլու» գործակալությանը հայտնել է՝ Նախարարների կաբինետի շինարարության, քաղաքաշինության և կոմունալ ծառայությունների հարցերի բաժնի ղեկավար Ֆեյրուզ Մուստաֆաևը:

Մուստաֆաևն ասել է, որ ներկայումս ադրբեջանական կողմը փորձի փոխանակում է անցկացնում՝ Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները