«Եվրոպացիներին դուր է գալիս Բայդենը, բայց նրանք չեն կարծում, որ Ամերիկան կվերականգնի համաշխարհային առաջնորդի իր դիրքը։ Երբ Ջորջ Բուշը նախագահ էր, նրանք մտածում էին՝ ինչպես Ամերիկան կօգտագործի իր իշխանությունը։ Իսկ հիմա Բայդենի իշխանության նախօրեին մտածում են՝ արդյոք ԱՄՆ-ն առհասարակ իշխանություն ունի»,- ասել է վերլուծական կենտրոնի տնօրեն Մարկ Լեոնարդը։
Հարցումն անցկացվել է անցած տարվա վերջին՝ եվրոպական 11 երկրներում՝ 15 հազար մարդու շրջանում։
Բոլոր երկրներում հարցվածների առնվազն կեսը կարծում է, որ իրենց կառավարությունը պետք է չեզոքություն պահպանի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած հակամարտության ժամանակ, մինչդեռ ցանկացած երկրում ոչ ավելի, քան 40 տոկոսը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Ռուսաստանի միջև հակամատության ժամանակ կաջակցի ԱՄՆ-ին։
Հարցվածների 51 տոկոսը համաձայն չէ այն պնդման հետ, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կլուծի իր ներքին տարաձայնությունները և կձգտի լուծել միջազգային խնդիրներ, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, Մերձավոր Արևելքում խաղաղությունը, Չինաստանի հետ հարաբերությունները կամ եվրոպական անվտանգությունը:
Չինաստանի աճող գերազանցության ֆոնին Իսպանիայում հարցվածների 79 տոկոսը, Պորտուգալիայում 72 տոկոսը, Իտալիայում 72 տոկոսը և Ֆրանսիայում 63 տոկոսը հայտարարել են, որ, իրենց կարծիքով, Չինաստանը, որպես համաշխարհային առաջատար գերտերություն, հաջորդ տասնամյակում առաջ կանցնի ԱՄՆ-ից։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան