Եվրոպայում պլանավորում են «Boeing 737 MAX»-ի թռիչքները թույլ տալ հաջորդ շաբաթ

16:19   19 Հունվար 2021    119

Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր Է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել Էին այդ ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո:

Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Պատրիկ Կային:

«Մեք պլանավոում ենք (թռիչքային պիտանության դիրեկտիվը) հրապարակել հաջորդ շաբաթ: Մեր տեսակետով՝ Boeing 737 MAX-ը կրկին կարող Է (Եվրոպայում) թռչել հաջորդ շաբաթվանից»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը: Մեկ օր առաջ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հունվարի 20-ից իր երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX-ի առեւտրային թռիչքների վերսկսման թույլտվություն Է տվել:

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները