Traveling Lifestyle-ի հաղորդմամբ՝ թագավորությունում հիշյալ գաղափարը քննարկվել է դեռևս 2016 թվականից։
Թաիլանդի զբոսաշրջության և սպորտի նախարար Պհիպհատ Ռատչակիտպրաքարը հայտարարել է, որ երկրի յուրաքանչյուր օտարերկրյա այցելու պետք է վճարի թաիլանդական 300 բատ (մոտ 10 դոլար), տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, կառավարությունը նախատեսում է հարկն օգտագործել զբոսաշրջիկներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Գումարի մնացած մասը նախատեսված է զբոսաշրջիկների սիրելի վայրերի ենթակառուցվածքների բարելավման համար։
Պարզվել է նաև, որ հարկը պետք է ուժի մեջ մտներ դեռևս անցյալ տարի, սակայն որոշումը հետաձգվել է։ Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թաիլանդ