Իրանը COVID-19-ի պատվաստանյութերի շուրջ բանակցություններ Է վարել ՌԴ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ

17:59   19 Հունվար 2021    211

Իրանը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ Է անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Իսլամական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունների նպատակն անվտանգ պատվաստանյութ ստանալն Է: «Մենք (ԱՀԿ-ի նախաձեռնությամբ) 16,8 մլն չափաբաժին ենք ստացել COVAX-ի գծով: Բացի այդ, մենք Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ ենք վարել (պատվաստանյութի) ձեռքբերման եւ օպերատիվ փոխադրման շուրջ: Մենք միանգամայն պարզորոշ կերպով զբաղվում ենք այդ երկրներից պատվաստանյութերի գնման հարցով»,-ասել Է Ռաբիին՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ընթացքում:

Ներկայում Իրանը պատվաստանյութ չունի կորոնավիրուսի դեմ: Այդուհանդերձ, երկրում իրականացվում են պատրաստուկների սեփական մշակումներ: «Կովո-Իրան» առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել Է կամավորներին: Նաեւ քննարկվում Է այլ երկրներից, բացի Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, պատվաստանյութեր գնելու հարցը, ուժի մեջ Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արգելքը: Թեհրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ համագործակցության որպես հնարավոր ուղղություններ նշել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ վերջին ժամանակներս՝ Կուբան, որի հետ Իրանը համատեղ մշակումներ Է կատարում: Ինչ վերաբերում Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա 2020 թվականի վերջին Իրանի առողջապահության նախարարությունում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ Թեհրանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերը նկատի կունենա արտասահմանից COVID-19-ի դեմ պատրաստուկների գնման հարցը լուծելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները