Ռայլի Ջուն Ուիլյամսը ձերբակալվել է երկուշաբթի՝ Կապիտոլիումի տարածք գիտակցաբար և ապօրինաբար ներխուժելու և խուլիգանության մեղադրանքով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Նշվում է, որ գործով վկան՝ կնոջ նախկին զուգընկերը, ՀԴԲ-ին հայտարարել է, որ Ուիլյամսը «մտադիր է եղել նոութբուքն ուղարկել Ռուսաստանում գտնվող իր ընկերոջը, որն այնուհետև ծրագրել է այն վաճառել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը»։
Ըստ հաղորդան՝ դեռևս անհայտ պատճառներով Ուիլյամիսին չի հաջողվել իրականացնել իր պլանը և վերջինս կա՛մ դեռ պահում է համակարգիչը, կա'մ ոչնչացրել է այն։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: Կոնգրեսի շենքի գրոհից հետո ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ