Այսմ ասին հայտնում է CNN-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է՝ խոսքը Շենգենյան գոտու 26 երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի քաղաքացիների մասին է, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից։ Փաստաթղթով նախատեսվում է, որ վերոհիշյալ երկրներում գտնվող անձանց չսահմանափակված մուտքն այլևս վնաս չի հասցնի ԱՄՆ շահերին։
Այնուամենայնիվ, Չինաստանից և Իրանից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքը դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ:
Նշենք՝ գործող նախագահն այս հրամանը ստորագրել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ։
Թրամփի այս որոշմանը կտրականապես դեմ է Բայդենը: Այս առնչությամբ նրա մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է՝ վարչակազմի իշխանության գալուն պես, սահմանափակումները կրկին կներդրվեն:
«Համաճարակի վատթարացման և ամբողջ աշխարհում ավելի վարակիչ տարբերակների առաջացման հետ մեկտեղ ժամանակը չէ, որ մենք վերացնենք միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները», - շեշտել է Պսակին իր թվիթերյան պաշտոնական էջում:
Բացի այդ, նա հավելել է՝ «վարչակազմը մտադիր չէ վերացնել այդ սահմանափակումները հունվարի 26-ին: Ընդհակառակը, նախատեսվում է՝ խստացնել միջազգային առողջապահական միջոցառումները միջազգային ճանապարհորդությունների շուրջ, որպեսզի կանխվի COVID-19-ի տարածումը»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ