Առաջարկվել է՝ 2022 թվականին Շուշան հայտարարել թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

17:17   19 Հունվար 2021    482

«Մենք ամեն տարի հայտարարում ենք թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը: Առաջարկում ենք 2022 թվականին Շուշան հայտարարել մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային բնույթի միջոցառումներ»:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, այսօր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսաձևաչափով հանդիպմանը հայտարարել է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը:

Բաղդադ Ամրեևը ասել է, որ այդ միջոցառումները կընդգծեն Շուշայի մեծ մշակութային նշանակությունը՝ ամբողջ թուրքական և իսլամական աշխարհի համար.

«Երեկ մենք այդ հարցը քննարկել ենք Արտաքին գործերի նախարար, պարոն Բայրամովի հետ: Ձեր թույլտվությամբ մենք կսկսենք այդ աշխատանքը, 2022 թվականին Շուշայում կանցկացնենք շուրջ 20 մշակութային միջոցառումներ: Համոզված ենք, որ մինչ այդ ժամանակը Շուշան կվերականգնվի և կստանա իր նախնական տեսքը: Մենք միշտ աջակցել ենք և շարունակելու ենք աջակցել Ձեզ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շուշա  


Վերնագիրի այլ պիտակները