Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի, Պոմպեոյի եւ Բոլթոնի նկատմամբ

20:28   19 Հունվար 2021    202

Իրանի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ավելացրել են ամերիկյան վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն,տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ԿՀՎ պետ Ջինա Հասփելը, նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իրանի հարցով նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուքը, գործող հատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի ղեկավար Անդրեա Գակին, այսօրվանից ընդգրկվել են Իրանի պատժամիջոցների ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները