Այդ մասին հայտնել է Իսլամական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունների նպատակն անվտանգ պատվաստանյութ ստանալն է: «Մենք 16,8 մլն չափաբաժին ենք ստացել COVAX-ի գծով:
Բացի այդ, մենք Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ բանակցություններ ենք վարել (պատվաստանյութի) ձեռքբերման և օպերատիվ փոխադրման շուրջ: Մենք միանգամայն պարզորոշ կերպով զբաղվում ենք այդ երկրներից պատվաստանյութերի գնման հարցով»,-ասել է Ռաբիին՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ընթացքում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ներկայում Իրանը պատվաստանյութ չունի կորոնավիրուսի դեմ: Այդուհանդերձ, երկրում իրականացվում են պատրաստուկների սեփական մշակումներ: «Կովո-Իրան» առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել է կամավորներին: Նաեւ քննարկվում է այլ երկրներից, բացի Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, պատվաստանյութեր գնելու հարցը, ուժի մեջ է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արգելքը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ