Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ ամենավատ նախագահ

21:36   19 Հունվար 2021    177

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարվերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ:

«Այո, ես կարծում եմ, որ Թրամփը անպայման կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ ամենավատ նախագահ»,- ընդգծել է նա: Բոլթոնը Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումն անվանել է «Ամերիկայի համար շատ տխուր օր», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, նա ճիշտ չի համարում Թրամփի դեմ իմպիչմենտը: «Թրամփի համար ամենասարսափելի պատիժը կլիներ ապագայում նրան արհամարհելը: Իմպիչմենտը հակառակն է բերում»,- ասել է Բոլթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները