Իսրայելը կասկածի տակ է դրել «Pfizer» պատվաստանյութի հայտարարված արդյունավետությունը

17:24   20 Հունվար 2021    185

Իսրայելը կասկածի տակ է դրել «Pfizer և BioNTech» ընկերությունների արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութի հայտարարված արդյունավետությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգող, պրոֆեսոր Նաչման Աշը, հայտնում է The Times of Israel պարբերականը:

Նրա տվյալներով՝ պատվաստումների մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում ավելի քան 12,4 հազար իսրայելցի առաջին ներարկումից հետո վարակվել է կորոնավիրուսով: Նրանց մեջ կա առնվազն 69 վարակված, որոնք պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն են ստացել:

Աշը հայտարարել է, որ շատ մարդիկ վարակվել են Pfizer-ի առաջին և երկրորդ ներարկումների միջև ընկած ժամանակահատվածում, և առաջին չափաբաժնով ապահովվող պաշտպանությունը կարծես թե «պակաս արդյունավետ է, քան մենք կարծում էինք»: Նա ավելացրել է, որ առաջին չափաբաժնի՝ վիրուսի դեմ պաշտպանիչ ազդեցության վերաբերյալ տվյալները «ավելի ցածր են, քան հայտնել են Pfizer-ից»:

Աշը նախազգուշացրել է, որ դեղամիջոցը հնարավոր է չպաշտպանի վիրուսի նոր շտամերից, ներառյալ բրիտանականը, որը շուտով կարող է դոմինանտ դառնալ Իսրայելում:

Հունվարի 19-ի դրությամբ ավելի քան 2 միլիոն իսրայելցի առաջին պատվաստումն է ստացել Pfizer-ով, երկրորդ պատվաստումը ստացել է շուրջ 400 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները