ՌԴ ԱԳ փոխնախարարը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկել է Ավստրիայի դեսպանի հետ
17:36
20 Հունվար 2021
213
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկել է Մոսկվայում Ավստրիայի դեսպան Յոհաննես Այգների հետ:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
«Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակություն ԱՊՀ տարածքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: