Պուտինն ու Լուկաշենկոն Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ ընկղմվել են սառցաջրի մեջ - Տեսանյութ

18:47   20 Հունվար 2021    409

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, չխախտելով ամենամյա ավանդույթը, Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ ընկղմվել է սառցաջրի մեջ:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հունվարի 19-ին ուղղափառ եկեղեցին նշում է Տիրոջ Մկրտությունը:

Նախագահը մտել է խաչի տեսքով ջրավազանը, երեք անգամ խաչակնքվել և, ինչպես ընդունված է, երեք անգամ սուզվել ջրի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նմանատիպ ծիսակարգ է կատարել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա կացնով փայտ է կոտրել, ինչից հետո ճերմակ երկար շապիկով նույնպես ընկղմվել է սառցաջրի մեջ:

Բելառուսի առաջնորդը երեկոն անցկացրել է, ենթադրաբար, Մինսկի մոտակայքում գտնվող իր նստավայրում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները