Դոնալդ և Մելանյա Թրամփները հեռանում են մայրաքաղաքից

20:02   20 Հունվար 2021    200

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից հեռանալիս խոստացել է վերադառնալ: «Մենք կվերադառնանք՝ ինչ-որ ձևով»:

Ինչպես աղբյուրը փոխանցում է, չորեքշաբթի Թրամփը վերջին թռիչքն է կատարում ամերիկյան օդուժի առաջին ինքնաթիռով՝ ուղևորվելով Մար ա Լագո կալվածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թող լավ կյանք ունենաք»,- ասել է Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում հավաքված մի քանի հարյուր աջակիցներին: Թրամփի ելույթին նախորդել է 21 համազարկով ողջույնը:

Թրամփը հեռանալուց առաջ հաջողություն է մաղթել ԱՄՆ հաջորդ վարչակազմին: Պարբերականի փոխանցմամբ՝ Իվանկա Թրամփն արտասվել է հոր ելույթի ժամանակ, մինչդեռ նրա աջակիցները շնորհակալական խոսքեր են վանկակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները