Հռոմի Պապը հորդորել է ավելի շատ երկրների միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին

08:59   21 Հունվար 2021    164

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ավելի շատ երկրների միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի մասին պայմանագրի արգելքին: Նա նշել է, որ այսօր խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջուկային զենքի արգելում, հայտնում է Reuters-ը:

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում ուրբաթ օրը եւ ստորագրվել է 86 պետությունների կողմից, համաձայն «Միջուկային զենքը մերժելու միջազգային արշավի», որը նվաճել է 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես կոչ եմ անում բոլոր պետություններին եւ ժողովրդին վճռականորեն աշխատել՝ ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ առանց միջուկային զենքի աշխարհի համար՝ դրանով իսկ նպաստելով խաղաղության եւ բազմակողմանի համագործակցության խթանմանը, ինչի կարիքն այսօր ունի մարդկությունը»,- ասել է Պապը:

ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ միջուկային տերություններ չեն ստորագրել պայմանագիրը եւ բոյկոտել են դրան հանգեցրած բանակցությունները:

2019 թվականին Նագասակի կատարած այցի ժամանակ Հռոմի պապն ասել էր, որ միջուկային զենք ունենալը, նույնիսկ զսպման նպատակով, այլասերվածություն էր եւ արդարացված չէր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները