Բայդենը հրամանով ԱՄՆ-ը վերադառնում է ԱՀԿ և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիր

09:08   21 Հունվար 2021    179

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամաններ է ստորագրել Միացյալ Նահանգներն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիր վերադարձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը մտադիր է պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը մի քանի հրամանագիր ստորագրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայդենը նշել է, որ ԱՀԿ-ն «վճռորոշ նշանակություն ունի COVID-19-ին ուղղված միջազգային արձագանքը համակարգելու համար»:

2020-ի մայիսի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՀԿ-ի հետ հարաբերությունները խզելու մասին` պանդեմիային կազմակերպության արձագանքի հետաքննության արդյունքում և «Չինաստանից կազմակերպության տագնապալի կախվածության պատճառով»:

Իսկ կլիմայական համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփը հայտարարել էր 2017-ի հունիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները