Թրամփը Սպիտակ տանը նամակ է թողել Բայդենի համար

09:16   21 Հունվար 2021    181

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նամակ է թողել իր իրավահաջորդ Ջո Բայդենին:

Այդ մասին հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Նախկին առաջնորդի կինը՝ Մելանյա Թրամփը, նույնպես «կարճ ողջույնի ուղերձ» է թողել նոր առաջին տիկնոջը: Երկու նամակների բովանդակությունն էլ անհայտ է, նշում է հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միացյալ Նահանգներում ավանդույթ կա, որի համաձայն՝ երդմնակալության օրը պաշտոնաթող ղեկավարը նամակ է թողնում նոր առաջնորդին՝ խորհուրդներով և բարեմաղթանքներով:

Սովորաբար, այս ուղերձը թողնում են սեղանի վրա՝ Օվալաձև աշխատասենյակում։

Չորեքշաբթի, հունվարի 20-ին, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջո Բայդենը երդվեց և ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Բայդենի երդմնակալության արարողությունն ըստ ավանդույթի տեղի ունեցավ Վաշինգտոնի Կապիտոլիումում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները